Print this page

Երևանի ՀԷԿ-ում հրդեհ է բռնկվել. մայրաքաղաքի կենտրոնի որոշ հատվածներում լույս չկա

By Հուլիսի 06, 2024 241

Երևանի Կենտրոն վարչական շրջանի որոշ հատվածներում էլեկտրամատակարարումը դադարեցվել է, քանի որ վթար է տեղի ունեցել։ Տեղեկությունը Sputnik Արմեիային հայտնեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի պետ Նատալյա Սարջանյանը։

«Երևանի ՀԷԿ–ում հրդեհ է բռնկվել, մասնագետները տեղում են։ Այս պահին աշխատանքներ են տարվում։ Անջատումները «շրջանայինից» մինչև Բաղրամյան ընկած հատվածում են»,– ասաց Սարջանյանը։

Նա ընդգծեց, որ մասնագետները ներկայում փորձում են այլընտրանքային աղբյուրներից վերականգնել էլեկտրամատակարարումը։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews