Print this page

«Ինչպե՞ս կարելի է նման ցինիկ կերպով դավաճանել սեփական ժողովրդի հիշողությունը»․ Զախարովա

By Հունիսի 26, 2024 304

Հայաստանի քաղաքացիները պաշտպանել են իրենց տարածքը, իրենց կյանքն են տվել։

Այս մասին ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով ՀՀ ԱԽ քարտուղարի հայտարարությունը, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Որպես պետություն՝ Հայաստանի գաղափարախոսությունը երկար տարիներ հիմնվում էր հենց այդ թեզերի վրա, չէ՞ որ նրանք արձագանքում էին պետության կոչերին, գիտեին՝ ինչի համար են մարտի գնում, ինչի համար են իրենց կանանց ու երեխաներին դատապարտում այրիության ու որբության։

Ինչպե՞ս կարելի է նման ցինիկ կերպով դավաճանել սեփական ժողովրդի հիշողությունը, զրոյացնել այն, ինչ Հայաստանում սխրագործություն էին անվանում։

Ո՞վ է իրավունք տվել ժամանակավոր և դրսից սնվող այդ մարդկանց այս կերպ վիրավորել սեփական ժողովրդին»,- ասել է Զախարովան։

Rate this item
(0 votes)
Last modified on Չորեքշաբթի, 26 Հունիսի 2024 17:18

Latest from ArmNews