Print this page

Ցուրտ ճակատ. Այս գիշեր Որոտան, Ողջի և Մեղրիգետ գետերի ավազաններում հնարավոր են ափամերձ տարածքների հեղեղումներ

By Հունիսի 26, 2024 260

Սև ծովի շրջաններից ցուրտ մթնոլորտային ճակատի ներթափանցմամբ պայմանավորված՝ հունիսի 26-ի երեկոյան ժամերին և հունիսի 26-ի լույս 27-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում են անձրև և ամպրոպ: Այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:

Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում և Սյունիքում անձրևները կլինեն հորդառատ։

Կանխատեսվող հորդառատ տեղումներով պայմանավորված՝ Որոտան, Ողջի և Մեղրիգետ գետերի ավազաններում հունիսի 26-ի երեկոյան և լույս 27-ի գիշերը սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացումներ՝ հնարավոր են գետերի ափամերձ տարածքների հեղեղումներ։

Rate this item
(0 votes)
Last modified on Չորեքշաբթի, 26 Հունիսի 2024 12:13

Latest from ArmNews