Print this page

Իրանը նախազգուշացրել է Իսրայելին «Հեզբոլլահի» դեմ լայնածավալ պատերազմի հետեւանքների մասին

By Հունիսի 22, 2024 351

Իրանը նախազգուշացրել է Իսրայելին լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման դեմ լայնածավալ պատերազմի հետեւանքների մասին, տեղեկացրել է Mehr-ը։

Ուրբաթ ՄԱԿ Իրանի ներկայացուցչությունը հայտարարությունում նշել է, որ Իսրայելը «վերջնարդյունքում պարտվածի վիճակում կհայտնվի» Լիբանանի դեմ ցանկացած ռազմական գործողությունում։

«Անկասկած, այդ պատերազմում կլինի մեկ պարտված՝ սիոնիստական վարչակարգը։ Դիմակայության «Հեզբոլլահ» լիբանանյան շարժումը կարող է պաշտպանել իրեն եւ Լիբանանը։ Գուցե, եկել է այդ անօրինական վարչակարգի ինքնաոչնչացման ժամանակը»,- հայտնել են ՄԱԿ Իրանի ներկայացուցչությունում։

Rate this item
(0 votes)
Last modified on Շաբաթ, 22 Հունիսի 2024 16:47

Latest from ArmNews