Print this page

Երեւանի հանդեպ բոլոր պարտավորություններն ուժի մեջ են մնում. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

By Հունիսի 21, 2024 317

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ակնկալում է, որ Հայաստանը պաշտոնապես կպարզաբանի Հայաստանի կարգավիճակը կառույցում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմագամբետովը կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակում, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ես կարծում եմ, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունն այնուամենայնիվ կպարզաբանի իրավիճակը, եւ կլինի պաշտոնական որոշում՝ լինե՞լ կազմակերպության կազմում, թե՞ ոչ»,- ասել է նա։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քանիցս ասել էր, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում։ Մինչդեռ, ըստ Տասմագամբետովի, ՀԱՊԿ-ը պահպանում է բոլոր պարտավորությունները Հայաստանի առջեւ, երկիրը մնում է կազմակերպության դաշնակիցը։

«Հայաստանը եղել եւ մնում է ՀԱՊԿ գծով մեր դաշնակիցը, եւ մեր բոլոր պարտավորությունները Հայաստանի առջեւ պահպանվում են։ Իսկ ահա կազմակերպությանն անդամակցության հարցը երկրի ինքնիշխան իրավունքն ու որոշումն է»,- ասել է նա։

Rate this item
(0 votes)
Last modified on Ուրբաթ, 21 Հունիսի 2024 12:23

Latest from ArmNews