Print this page

Վիետնամը պատրաստ է ընդունելու ՌԴ նախագահին․ նրա ինքնաթիռը ժամանեց Փհենյանից

By Հունիսի 19, 2024 393

Հանոյում ամեն ինչ պատրաստ է Ռուսաստանի նախագահին ընդունելու համար։ Րոպե առ րոպե սպասում են Փհենյանից ՌԴ նախագահի ինքնաթիռի ժամանման։ Գրում են լրատվամիջոցները։

Նշվում է, որ Վլադիմիր Պուտինը վերջին յոթ տարվա ընթացքում առաջին անգամ է ժամանում Վիետնամ, ինչպես նաև Վիետնամի նոր նախագահի՝ պաշտոնը ստանձնելուց մեկ ամիս չանցած: Սա այդ երկրի նոընտիր ղեկավարության՝ Ռուսաստանի ղեկավարի հետ բարձր մակարդակով առաջին շփումն է։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահը Վիետնամ է ժամանել ԿԺԴՀ-ից, ուր նախօրեին այցելել էր 2000 թվականից ի վեր առաջին անգամ:

Rate this item
(0 votes)
Last modified on Չորեքշաբթի, 19 Հունիսի 2024 23:37

Latest from ArmNews