Print this page

Բռնես, սարկավագներին դնես դիմացներն ասես՝ իրավունք չունեք մտնելու եկեղեցի, լավ կլինե՞ր. Սրբազանը՝ ՀՀ նախագահի մասին

By Հունիսի 04, 2024 176

«Երկրում ինչ ասես տեղի է ունեցել, երկրի նախագահը ժպտալով ման է գալիս: Այս մասին այսօր՝ հունիիսի 4-ին, ՄԻՊ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց Բագրատ Սրբազանը:

«Ոչ մտահոգություն, ոչ հեռավոևր երազ, ոչ ինչ-որ թեզ: Այս բոլորը վկայում է, որ էս մարդիկ ոչ էս երկրի հետ կապ ունեն, ոչ էլ ցավ ունեն իրենց սրտում»,-ասաց նա:

Բագրատ Սրբազանը պատմեց, որ մի անգամ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը իր երդմնակալությունից հետո, որին ներկ է եղել Վեհափառ Հայրապետը,  Ճրագալույցի պատարագի ժամանակ այցելել է սուրբ Հռիփսիմեի վանք՝ իմանալով, որ Վեհափառը սուրբ Գայանեի վանքում է. «Ի՞նչ ես ուզում ասել, ուղերձդ ո՞րն է: Բռնես արգելես, սարկավագներին դնես դիմացներն ասես՝ իրավունք չունեք մտնելու էստեղ, լավ կլինե՞ր»:

Հարցին՝ երբևէ հանդիպե՞լ է երկրի նախագահին, Բագրատ Սրբազանը պատասխանեց, որ հանդիպել է 2018-ի ապրիլ-մայիսին, երբ իշխանափոխության շարժման օրերին. «Ուրախ, զվարթ ինչ-որ բաներ էր ասում էս վարչապետի հասցեին: Ձեռ էին առնում, մի քանի ընկերներով էին»:

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews