Print this page

Փաշինյանի համակիր, «ՔՊ»-ից հեռացված Թաթուլ Ասիլյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

By Հունիսի 04, 2024 219

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 31-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզում է հայտարարվել Տավուշի մարզի բնակիչ, 35-ամյա Թաթուլ Ասիլյանի նկատմամբ։

Աղբյուրի հաղորդմամբ՝ վերջինիս նկատմամբ հետախուզում է հայտարարվել ՀՀ Քրեական օրենսգրքի 344-րդ հոդված 2-րդ մասի հատկանիշներով։

Թ. Ասիլյանը հանրությանը հայտնի է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ակտիվ համակիր, սակայն վերջերս նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հեռացվել էր։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews