Print this page

Ես կալանավոր եմ, կարո՞ղ եմ լինել վարչապետի թեկնածու․ Միքայել Սրբազան

By Հունիսի 27, 2025 5

Հոգևորականները շարժվում են դեպի Երևան։ Նրանց հետ է Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը, որին ձերբակալելու որոշում է կայացրել Քննչական կոմիտեն։ 

Լրագրողը Սրբազանին հայտնեց Էդմոն Մարուքյանի գրառման մասին, ըստ որի՝ պատգամավորներ Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը պատրաստ են վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի շրջանակներում առաջադրել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածությունը՝ նրա համաձայնության դեպքում:

«Ես կալանավոր եմ, կալանավորը կարո՞ղ է լինել վարչապետի թեկնածու»,– արձագանքեց Միքայել Սրբազանը։

«Դեռ կալանավոր չեք»,– նշեց լրագրողն, ինչին ի պատասխան Աջապահյանն ասաց․ «Կլինեմ»:

Նշենք, որ ի վերջո Միքայել Աջապահյանը նստեց ավտոմեքենա, որպեսզի հասնի Երևան` քննչական կոմիտե:

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews