Print this page

Տեռորիստ, պիղծ, ախտածին, քստմնելի, դավաճաններ. Առողջապահության նախարարը՝ ընդդիմադիրներին

By Հունիսի 25, 2025 5

Չկան բառեր. Լավ, ինչու՞ եք դուք էսքան ատում մեր երկիրը, ժողովրդին, պետությունը, ինչու՞: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Տեռորիստ, պիղծ, ախտածին, քստմնելի, դավաճաններ...

Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Մեր ազատությունը, անկախությունը և պետականությունը անշրջելի իրողություն են, իսկ դուք՝ հավիտյան ձխողված նզովյալներ. տապակվեք ձեր ատելության և այլասերվածության մեջ»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր վաղ առավոտյան իրավապահները խուզարկություններ են սկսել Սրբազան Պայքարի աջակիցների տներում։ Նրանք գործողություն են իրականացնում նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բնակավայրում։

Բացի այդ, ՀՅԴ–ից հայտնում են, որ այս պահին խուզարկություններ են իրականացվում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի, ՀՅԴ Աբովյանի կոմիտեի անդամ Վարդան Ավագյանի, Հրազդանի կոմիտեի անդամ Արտաշես Հունանյանի և Նոյեմբերյանի կոմիտեի անդամ Վարազդատ Ամիրաղյանի բնակարաններում։

Քննչական կոմիտեն էլ հայտարարել է, որ ««Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»:

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews