Print this page

Բագրատ Սրբազանի հետ բերման են ենթարկել նաեւ Հրայր Սարկավագին. փաստաբան

By Հունիսի 25, 2025 5

Բագրատ Սրբազանի հետ միասին բերման են ենթարկել նաեւ Հրայր Սարկավագին եւ Մովսեսին։ Այս մասին այսօր՝ հունիսի 25–ին, Բագրատ Սրբազանի կեցավայրի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր վաղ առավոտյան իրավապահները խուզարկություններ են սկսել Սրբազան Պայքարի աջակիցների տներում։ Նրանք գործողություն են իրականացնում նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բնակավայրում։

Բացի այդ, ՀՅԴ–ից հայտնում են, որ այս պահին խուզարկություններ են իրականացվում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի, ՀՅԴ Աբովյանի կոմիտեի անդամ Վարդան Ավագյանի, Հրազդանի կոմիտեի անդամ Արտաշես Հունանյանի և Նոյեմբերյանի կոմիտեի անդամ Վարազդատ Ամիրաղյանի բնակարաններում։

Քննչական կոմիտեն էլ հայտարարել է, որ ««Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»:

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews