Print this page

Առանց կանոնների․ ՀՀ-ում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավարը՝ Իրանի շուրջ իրավիճակի մասին

By Հունիսի 23, 2025 2

Ինքնիշխան ոչ միջուկային պետության վրա մոտ 14 տոննայանոց ռումբեր են նետում։ Այս մասին հայտնել է ՀՀ-ում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը Երեւանում կազմակերպված «Ռուսաստանի ակտուալ մոտեցումները Հարավային Կովկասի երկրների հետ փոփխգործակցությանը՝ Մերձավոր Արեւելքում իրավիճակի սրման պայմաններում» համաժողովում։

Նրա խոսքով՝ երկու բառով իրավիճակը կարելի է բնութագրել որպես «կանոններ՝ առանց կանոնների»։

Վադիմ Ֆեֆլովն ընդգծել է, որ սրացումն ուղեկցվում է ակտիվ ապատեղեկատվությամբ, եւ նման մոտեցումը գործում է երկար տարիներ։ Այս առնչությամբ նա օրինակ է բերել, որի վկան դարձել է ինքը 1990-ականներին Կոսովոյում։

Ինչպես պատմել է Վադիմ Ֆեֆիլովը, 1998թ. «Ռոյթըրը» տարածել է ալբանացի կանանց եւ երեխաների  կադրեր, որոնք իբր փորձում էին փրկվել սերբերից։ Սակայն, ինչպես պատմել են տեղեկացված գործընկերները, կանայք գնում էին հարեւան գյուղ՝ պոպուլյար սերիալի հերթական սերիան դիտելու, քանի որ այդ պահին իրենց գյուղում հոսանքն անջատել էին։

Այսինքն, թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա ապատեղեկատվական արշավում հսկայական ուժեր եւ միջոցներ են դրվում, եւ Իրանը բացառություն չէ, ընդգծել է Ֆեֆիլովը։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews