Print this page

Իրանում իսրայելական հարվածների սկզբից զոհվել է 13 երեխա. առողջապահության նախարարություն

By Հունիսի 23, 2025 1

Իսրայելի կողմից հունիսի 13-ին Իրանին հարվածներ հասցնելուց ի վեր զոհվել են առնվազն 44 կին եւ 13 երեխա, հայտնել է Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հոսեյն Քերմանպուրը։

«Մեր երկրի ժողովրդի դեմ Իսրայելի պատերազմի սկզբից ի վեր տուժել է 163 կին, 44-ը մահացել է, որոնցից երկուսը հղի էին։ Բացի այդ, նահատակվածներից 13-ը երեխաներ էին, որոնցից ամենափոքրը երկու ամսական էր»,- գրել է նա X սոցցանցում։

Հունիսի 13-ի գիշերը Իսրայելը գործողություն է սկսել Իրանի դեմ՝ մեղադրելով նրան գաղտնի ռազմական միջուկային ծրագիր իրականացնելու մեջ: Օդային ռմբակոծությունների եւ դիվերսիոն խմբերի շուրջկալների թիրախներ են դարձել միջուկային օբյեկտները, գեներալները, ականավոր միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության համակարգերը եւ «երկիր-երկիր» դասի հրթիռները:

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews