Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փակումը մեծ սպառնալիք կլինի, ուստի ԵՄ արտաքին գործերի նախարարները կքննարկեն հակամարտության դիվանագիտական լուծման հնարավորությունը: Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալլասը ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը ժամանելուց հետո:
«ԵՄ արտաքին գործերի նախարարները կենտրոնացած են դիվանագիտական լուծման վրա: Նրանք հատկապես մտահոգված են սրման սպառնալիքով, որի հետևանքները կարող են հսկայական լինել, մասնավորապես՝ Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փակումը մեծ սպառնալիք է և ոչ մեկի համար լավ չի լինի», - ասել է նա: