Print this page

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ գործարքի, որը կբխի Թեհրանի շահերից. Ռուբիո

By Հունիսի 22, 2025 2

Վաշինգտոնը պատրաստ է Իրանի հետ գործարքի, որը կբխի Իրանի շահերից, սակայն ամերիկյան կողմը պահանջում է, որ Իրանը հրաժարվի միջուկային հավակնություններից։ Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

«Ինչ կլինի հետո՝ կախված կլինի նրանից, թե Իրանն ինչ կորոշի ձեռնարկել։ Եթե նրանք ընտրեն դիվանագիտական ճանապարհը, մենք պատրաստ ենք։ Մենք կարող ենք գործարք կնքել, որը լավ կլինի նրանց համար, իրանական ժողովրդի և ամբողջ աշխարհի համար։ Եթե նրանք ընտրեն այլ ճանապարհ, նրանց համար հետևանքներ կլինեն», — ասել է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews