Print this page

ՄԱԳԱՏԷ-ն տեսչական համակարգի միջոցով կարող է երաշխավորել, որ Իրանը միջուկային զենք չի ունենա. Գրոսսի

By Հունիսի 20, 2025 1

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) վստահելի տեսչական համակարգի միջոցով կարող է երաշխավորել, որ Իրանում միջուկային զենք չի մշակվի։

Այս մասին ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտարարել է Իրանի և Իսրայելի միջև սրացման հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում։

«Դիվանագիտական ​​լուծումը հնարավոր է, եթե կա անհրաժեշտ քաղաքական կամք: Քննարկվել են համաձայնագրի տարրերը, և ՄԱԳԱՏԷ-ն կարող է հուսալի տեսչական համակարգի միջոցով երաշխավորել, որ Իրանում միջուկային զենք չի ստեղծվի: Դա կարող է հիմք դառնալ երկարաժամկետ համաձայնագրի համար, որը խաղաղություն կբերի և կկանխի միջուկային ճգնաժամը Մերձավոր Արևելքում»,- ընդգծել է նա:

Գրոսսիի կարծիքով, նման հնարավորության այլընտրանքը կլինի «ձգձգվող հակամարտությունը և միջուկային զենքի տարածման սպառնացող վտանգը, որը, գալով Մերձավոր Արևելքից, կխաթարի Միջուկային զենքի չտարածման համաձայնագիրն ու ընդհանրապես չտարածման ռեժիմը»:

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews