Print this page

Օպերատիվ տվյալներ են ստացվել հասարակական կարգի խաթարմանն ուղղված գործողությունների վերաբերյալ․ ՆԳՆ խոսնակը՝ ձերբակալությունների մասին

By Հունիսի 20, 2025 2

ՆԳՆ ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել հասարակական կարգի խաթարմանն ուղղված գործողությունների նախապատրաստման վերաբերյալ։

Ասված է ՆԳՆ խոսնակի հայտարարության մեջ։

«ՆԳՆ ոստիկանությունը իրականացնում է ուժեղացված ծառայություն, ինչի շրջանակում  ձեռնարկվում են կանխարգելիչ-բացատրական աշխատանքներ։

Կոչ ենք անում պահպանել հասարակական կարգը։ Ցանկացած հակաօրինական դրսևորում արժանանալու է կոշտ հակազդման»։

Հիշեցնենք, որ ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն և Սրբազան պայքարը հայտարարություններ էին տարածել իրենց կուսակիցների և կողմնակիցների զանգվածային ձերբակալութունների մասին։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews