Print this page

Իրանը հերքել է բանակցային պատվիրակության Օման ժամանելու լուրերը

By Հունիսի 18, 2025 3

Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին հերքել է տեղեկատվությունը, թե իրանական կողմի բանակցային պատվիրակությունը ժամանել է Օման՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ սկսելու նպատակով։ Ինչպես հաղորդում է  իրանական «Fars» գործակալությունը, Արաղչին նշել է, որ նման տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ 

«Այս տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- ընդգծել է ԱԳ նախարարը՝ արձագանքելով Reuters գործակալության ավելի վաղ հրապարակած հաղորդմանը, ըստ որի Իրանի պատվիրակությունը Մուսկատում էր՝ ԱՄՆ-ի հետ անուղղակի շփումներ հաստատելու և լարվածության թուլացման շուրջ բանակցելու նպատակով։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews