Print this page

Իրանի համար դեռ ուշ չէ բանակցելը. Թրամփ

By Հունիսի 18, 2025 2

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի համար դեռ ուշ չէ բանակցելը։ 

«Իրանի համար դեռ ուշ չէ բանակցություններ վարելու համար, հաջորդ շաբաթը կարևոր կլինի, գուցե մեկ շաբաթից էլ քիչ», - ասել է Թրամփը։

Հարցին, թե ԱՄՆ-ը կարո՞ղ է հարվածել Իրանին, Թրամփը պատասխանել է. «Գուցե, գուցե ոչ»: Նրա խոսքով, Թեհրանը կապի մեջ է Վաշինգտոնի հետ բանակցությունների հնարավոր վերսկսման շուրջ։ 

«Ես մինչև կոկորդը կուշտ եմ այս իրավիճակից, նրանք լիովին անպաշտպան են, նրանք ընդհանրապես հակաօդային պաշտպանություն չունեն, կտեսնենք, թե ինչ կլինի», - ասել է Թրամփը։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews