Print this page

Խամենեին լիազորությունները հանձնել է ԻՀՊԿ գերագույն խորհրդին

By Հունիսի 18, 2025 2

Իրանի Գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին իր հիմնական լիազորությունները հանձնել է Իրանի հեղափոխական պահապանների կորպուսի գերագույն խորհրդին: Այս մասին հայտնում է Iran Internatioal-ը։

Հակառակ նրան, որ Իրանը պաշտոնապես պատերազմական դրություն չի հայտարարել, դատական համակարգի ​​պաշտոնատար անձինք հաստատել են, որ երկիրը փաստացի գործում է արտակարգ իրավիճակի պայմաններում: Լիազորությունների փոխանցումը դիտվում է որպես նախազգուշական միջոց՝ Խամենեիի սպանության դեպքում հրամանատարության շարունակականությունն ապահովելու համար։

Այս քայլը հաջորդել է այն հաղորդագրություններին, որ Խամենեին տեղափոխվել է Թեհրանի հյուսիս-արևելքում գտնվող Լավիզան քաղաքի ստորգետնյա բունկեր իր ընտանիքի անդամների հետ միասին:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել էր, որ իրենք հստակ գիտեն Խամենեիի գտնվելու վայրը։

«Նա հեշտ թիրախ է, բայց ապահով է այնտեղ։ Մենք չենք պատրաստվում հեռացնել (սպանել) նրան, համենայնդեպս՝ ոչ հիմա։ Բայց մենք չենք ցանկանում, որ հրթիռներ արձակվեն քաղաքացիական անձանց կամ ամերիկացի զինվորների վրա։ Մեր համբերությունը սպառվում է»,- գրել էր ԱՄՆ նախագահը՝ Truth Social հարթակում:

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews