Print this page

Չունենք որևէ ապացույց Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծման վերաբերյալ. ԱԷՄԳ ղեկավար

By Հունիսի 18, 2025 3

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին հերքել է ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնյաների պնդումները՝ ասելով, որ չկան ապացույցներ, որ Իրանը փորձում է միջուկային զենք ստեղծել։ Այս մասին գրում է presstv.ir-ը:

«Մենք հաղորդել ենք, որ չունենք որևէ ապացույց (Իրանի) կողմից միջուկային զենքի ստեղծմանը անցնելու համակարգված ջանքերի վերաբերյալ», - մեջբերել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը։

Նա կրկնել է, որ գործակալության եզրակացությունները համընկնում են հարցի վերաբերյալ այլ անկախ աղբյուրների եզրակացությունների հետ։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews