Print this page

Ալիևը վաղը կմեկնի Թուրքիա

By Հունիսի 18, 2025 10

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունիսի 19-ին կայցելի Թուրքիա, ինչի մասին հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը:

Նրա խոսքով՝ այցի ընթացքում երկու երկրների նախագահների մասնակցությամբ տեղի կունենա «Ադրբեջանական թաղամաս» համալիրի բացումը, որը 2023 թվականի ավերիչ երկրաշարժից հետո Քահրամանմարաշում կառուցվել է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից։

Ալթունը նշել է, որ այցի ընթացքում նախատեսվում է մտքերի փոխանակում տարածաշրջանային ներկա գործընթացների վերաբերյալ։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews