Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Կանադայում կայանալիք G7 գագաթնաժողովին մասնակցելու ճանապարհին Գրենլանդիայում «խորհրդանշական կանգառ» կատարելու որոշումը զայրացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և նպաստել Կանադան վաղաժամ լքելու նրա որոշմանը, հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով գագաթնաժողովին մասնակցած երեք պաշտոնյաների։
Թրամփը մեկ օր շուտ լքեց G7 գագաթնաժողովը։ Պատասխանելով Մակրոնի այն ենթադրությանը, որ իր հեռանալը կապված էր Իսրայելի և Իրանի միջև զինադադարի շուրջ աշխատանքների հետ, ԱՄՆ նախագահն ասաց. «Սխալվում է։ Նա պատկերացում չունի, թե ինչու եմ ես հիմա գնում Վաշինգտոն, բայց խոսքը զինադադարի մասին չէ։ Շատ ավելի կարևոր է։ Միտումնավոր թե ոչ, Էմանուելը միշտ ամեն ինչ խառնում է»։
Նշենք, որ նախագահ դառնալուց հետո Թրամփը բազմիցս հայտարարել է, որ ցանկանում է ԱՄՆ վերահսկողության տակ առնել Գրենլանդիան: