Print this page

Լարսում բեռնատարներում տոննաներով միրգը փչանում է. ռուսական կողմը խոչընդոտում է. Ահազանգ

By Հունիսի 18, 2025 2

Այսօր՝ հունիսի 18-ին, վաղ առավոտից Shamshyan.com–ը բազաթիվ ահազանգեր է ստանում Լարսի անցակետում մնացած հայ վարորդներից, ովքեր արդարացիորեն իրենց զայրույթն են հայտնում ռուսական կողմի փնթի, ինչու չէ՝ նաև մտածված աշխատանքից:

Վարորդների խոսքով թե՛ Բագրատաշենի անցակետում, թե՛ վրացական անցակետում ոչ մի խնդիր չեն ունեցել, առանց խոչընդոտի հատել են սահմանները, արհեստական ու միտումնավոր խոչընդոտները ստեղծում է միան ռուսական կողմը և արդեն մի քանի օր է՝ Ռուսաստանի մաքսավորների ստեղծած խոչընդոտների հետևանքով բազմաթիվ բեռնատարներում եղած տոննաներով միրգը փչանում է: 

Ֆոտոլրագրողի հետ զրույցում վարորդները նշում են. «Ռուսները ծիրանը հետ են ուղարկում Հայաստան, մեզ օրերով պահում են այստեղ: Մեքենաների դիզվառելիքը վերջացել ա, չեն թողնում մեքենա գա՝ «սալյառկա» լցնի: Անորոշ վիճակ ա: Ասում են՝ հետվերադարձ պիտի արվի, բայց թղթերն էլ չեն տալիս, որ ավտոները հետ գան: Անտեր, անորոշ վճակով կանգնած ենք, մարդ էլ չկա, որ դիմենք»:

 Անգամ մեքենաներ կան, որոնց դիզվառելիքը վերջացել է, իսկ այդ դեպքում բեռնատարների սառցախցիկները չեն աշխատում:

Վարորդները նշում էին նաև, որ պահանջում են, որպեսզի ՀՀ արտաքին գործերի նախարարությունը միջամտի ու ռուսական կողմին պարտավորեցնի, որպեսզի արհեստական խոչընդոտներ չստեղծեն:

Ըստ ահազանգած վարորդների՝ մեքենաների թիվն անցնում է 200-ը։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews