Print this page

Շատ շուտով դուք կտեսնեք Իսրայելի ռազմաօդային ուժերը Թեհրանի երկնքում․ Նեթանյահու

By Հունիսի 14, 2025 5

Շատ շուտով դուք կտեսնեք Իսրայելի ռազմաօդային ուժերը Թեհրանի երկնքում։ Մենք կհարվածենք Այաթոլլահի ռեժիմի յուրաքանչյուր օբյեկտին և յուրաքանչյուր թիրախին, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«Մենք հաջողության ենք հասել և վճռական հարված հասցրեցել Իրանի՝ ուրանի հարստացման գլխավոր օբյեկտին։ Մենք թիրախավորել ենք միջուկային նախագիծը ղեկավարող գիտնականների առաջատար խմբի»,- ասել է նա։

Նեթանյահուն հայտարարել է նաև, որ Իսրայելը վերջին երկու օրերի ընթացքում ավիահարվածների ժամանակ «լուրջ վնաս» է հասցրել Իրանի միջուկային օբյեկտներին։ «Կա նաև լուրջ սպառնալիք բալիստիկ հրթիռներից»,- հավելել է նա՝ նշելով, որ այս հրթիռները Իրանի կողմից Իսրայելը ոչնչացնելու մտադրության մեկ այլ միջոց են։ Նա ասել է, որ Իսրայելը զրկում է նրանց նման զենք արտադրելու հնարավորությունից։

«Շատ շուտով դուք կտեսնեք Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներ Թեհրանի երկնքում։ Մենք կհարվածենք Այաթոլլայի ռեժիմի բոլոր թիրախներին»,- ասել է Նեթանյահուն՝ հավելելով, որ մինչ այժմ հասցված հարվածները ոչինչ են՝ համեմատած այն բանի հետ, ինչ տեղի կունենա առաջիկա օրերին։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews