Կրիշտիանու Ռոնալդուն 138-րդ գոլն է խփել Պորտուգալիայի հավաքականում՝ բարելավելով համաշխարհային ռեկորդը ազգային թիմում գոլերի քանակով։ Ռոնալդուն 938-րդ գոլն է խփել կարիերայում։
Ազգերի լիգայի եզրափակիչում 40-ամյա ֆուտբոլիստը գրավել է Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի դարպասը՝ փրկելով Պորտուգալիային պարտությունից։ Հիմնական ժամանակում գրանցվել է ոչ ոքի՝ 2:2: Հետխաղային 11-մետրանոցներով Պորտուգալիան հաղթել է` 5:3:
Ազգային հավաքականում գոլերի քանակով երկրորդը 37-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին է՝ 112 գոլ։