Print this page

Մասկը և ԱՄՆ ֆինանսների նախարարը ծեծկռտուք են սարքել Սպիտակ տանը. աղբյուր

By Հունիսի 08, 2025 4

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը և ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը ծեծկռտուք են սարքել Սպիտակ տան արևմտյան թևում՝ Օվալաձև աշխատասենյակում լարված հանդիպումից հետո։ Նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Սթիվ Բենոնի խոսքով՝ միջադեպը սկսվել է Մասկի կողմից պետական ​​ծախսերը կրճատելու չիրականացված խոստումների շուրջ բուռն վեճից։ Այս մասին գրում է Newsweek-ը:

Աղբյուրի համաձայն՝ ԱՄՆ ներքին եկամուտների ծառայության հանձնակատարի թեկնածության քննարկումից հետո, նախարար Բեսենթը Մասկին հիշեցրել է դաշնային ծախսերը 1 տրիլիոն դոլարով կրճատելու խոստման մասին։ Բեսենթը նրան մեղադրել է «խարդախության» համար և անվանել «իսկական խարդախ», ինչին Մասկը կտրուկ է արձագանքել։ Դրանից հետո Մասկը Բեսենթին ուսով հրել է, ինչը  հանգեցրել է նախարարի հակահարվածին, և կռիվը շարունակվեց մինչև երրորդ անձանց միջամտությունը։

«Սքոթ Բեսենթը դիմել է Մասկին և ասել․ «Դու խոստացել էիր մեզ 1 տրիլիոն դոլարի կրճատումներ, իսկ հիմա մոտ 100 միլիարդ է... Ինչքա՞ն կարելի է։ Ի՞նչ ես անում»», - պատմել է Բենոնը:

«Եվ հենց այդ պահին Իլոնը ֆիզիկապես արձագանքել է։ Դա նրա ցավոտ թեմա է: Դա վեճ չէր, դա ֆիզիկական բախում էր։ Իլոնն ուղղակի հրեց նրան: Բախումից հետո Թրամփը 100 տոկոսով աջակցել է Բեսենթին», - հավելել է Բենոնը։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews