Print this page

Մոսկվայի Վնուկովո և Դոմոդեդովո օդանավակայանները դադարեցրել են աշխատանքը

By Հունիսի 08, 2025 4

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ ռուսաստանյան մայրաքաղաքի մատույցներում ևս երկու անօդաչու թռչող սարք են խոցել։ Ընդհանուր առմամբ, գիշերվանից ի վեր ՀՕՊ ուժերը ոչնչացրել են ինը ԱԹՍ, հայտնում է «Коммерсантъ»-ը։

Մոսկվայի Վնուկովո և Դոմոդեդովո օդանավակայանները դադարեցրել են աշխատանքը։ Սահմանափակումներ են գործում նաև Կալուգայի օդանավակայանում։ Ըստ Կալուգայի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Շապշայի, մարզի երկնքում յոթ անօդաչու թռչող սարք են խոցել։ Վնասվել է երեք առանձնատուն։

Ավելի վաղ ԱԹՍ-ի հարձակման մասին հայտարարել էր Տուլայի մարզի նահանգապետ Դմիտրի Միլյաևը։ ԱԹՍ-ներից մեկի անկման հետևանքով հրդեհ է բռնկվել Նովոմոսկովսկի «Ազոտ» գործարանում։ Տուժել է երկու մարդ։

Իր հերթին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հունիսի 7-ի՝ Մոսկվայի ժամանակով 23:00-ից մինչև հունիսի 8-ի՝ Մոսկվայի ժամանակով 7:30-ն ընկած ժամանակահատվածում ՀՕՊ ուժերը ոչնչացրել են 61 անօդաչու թռչող սարք։ Գրոհի են ենթարկվել Բրյանսկի, Բելգորոդի, Կալուգայի, Տուլայի, Օրյոլի, Կուրսկի և Մոսկվայի մարզերը, ինչպես նաև Ղրիմը։

Rate this item
(0 votes)
Last modified on Կիրակի, 08 Հունիսի 2025 14:00

Latest from ArmNews