Print this page

Շիրակի մարզում բրուցելոզի վարակը դուրս է եկել վերահսկողությունից. պատգամավոր

By Հունիսի 08, 2025 5

Շիրակի մարզում բրուցելոզի վարակը դուրս է եկել վերահսկողությունից։ Աշոցք համայնքի բազմաթիվ բնակավայրերում վարակված անասուններ կան, իսկ մարդիկ՝ առանց իրազեկման և պաշտպանության։ Այս մասին ահազանգում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը։

«Միևնույն ժամանակ՝ պետական կառույցները լուռ են։ Ոչ վերահսկողություն կա, ոչ լուրջ փոխհատուցում, ոչ պատասխանատվություն։

Այս իրավիճակն այլևս ոչ թե մասնագիտական բացթողում է, այլ իշխանությունների հանցավոր անփութություն։

֊Գյուղացին կորցնում է ապրուստի աղբյուրը՝ առանց պետական աջակցության։

֊ Հիվանդությունը շարունակվում է տարածվել։

֊ Համապատասխան պետական մարմինների կողմից ոչ մի լուրջ գործողություն։

Ես պահանջում եմ․

 Շտապ արձագանք՝ պետական կառույցների կողմից։

 Համապարփակ ստուգումներ Շիրակի մարզում։
 Արդար փոխհատուցում՝ ֆերմերներին հասցված վնասի դիմաց։
 Իրազեկման համապետական արշավ՝ բրուցելոզի կանխարգելման համար։
Պետությունը պարտավոր է գործել, ոչ թե սպասել, մինչ համաճարակը կհասնի մարզի մյուս համայնքներ։
Այսօր այցելել էի Աշոցք համայնքի Մուսայելյան բնակավայր։ Տեղում ծանոթացա տիրող իրավիճակին։ Այստեղ էլ գյուղացիները մնացել մենակ` առանց պետական որևէ լուրջ աջակցության։

Շիրակում բրուցելոզը ոչ թե պարզապես վարակ է՝ այլ պետական բացթողումների հետևանքով խորացող համակարգային ճգնաժամ»,– գրել է պատգամավորն իր ֆեյսբուքյան էջում։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews