Print this page

Մուսայելյան համայնքում շուրջ 50 կովի մոտ բրուցելոզ է հաստատվել

By Հունիսի 08, 2025 5

Աշոցքի տարածաշրջանի Մուսայելյան համայնքում շուրջ 50 խոշոր եղջերավոր կենդանու մոտ բրուցելոզ է հայտնաբերվել։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին համայնքից։

Վարակված կենդանիները տեղափոխվել են վերամշակման կետ եւ ենթարկվել հարկադիր սպանդի։

«Ամեն տարի էլ այդ հիվանդությունը լինում է, մոտ 5-10 կենդանու մոտ, իսկ այս տարի մի քիչ շատ է՝ շուրջ 50 կովի մոտ հայտնաբերվել է»,– հայտնեցին Մուսայելյանից։

Նշենք, որ բրուցելոզ է տարածված նաեւ Գեղարքունիքի Չկալովկա համայնքում։ Այնտեղ նաեւ մարդկանց մոտ է հայտնաբերվել։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews