Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Ունենալու ենք անխուսափելի հայաթափում Կիրանցում և ամբողջ Հայաստանի պաշտպանական համակարգի թուլացում։
Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
«Սա Կիրանց գյուղն է, որի տարածքները անցյալ շաբաթ Հայաստանի դե-ֆակտո կառավարիչը հանձնեց Ադրբեջանին: Հանձնված տարածքները նշված են կապույտով և մանուշակագույնով (քարտեզը պատրաստել է լրագրող Դավիթ Գալստյանը):
Այդ հանձնումով գյուղը ոչ միայն դարձավ անպաշտպան, այլև փաստացի զրկվեց իր հիմնական գյուղատնտեսական հողերից (նշված է դեղինով), որովհետև դեպի իրենց արտերը տանող ճանապարհը այլևս վերահսկվում է ադրբեջանական բանակի կողմից:
Արդյունքում` ունենալու ենք անխուսափելի հայաթափում Կիրանցում և ամբողջ Հայաստանի պաշտպանական համակարգի թուլացում:
Իսկ առաջիկա շաբաթներին Կիրանցում եղած զիջումների նման նոր զիջումներ են պատրաստվում Տավուշի և Արարատի մարզի այլ հատվածներում, որոնք կարելի է կասեցնել, եթե Սրբազան պայքարը հաջողի»,-գրել է նա։
ՀՀ ԱԳՆ շենքի մոտից բերման է ենթարկվել ակցիայի 29 մասնակից։ Այս մասին քիչ առաջ հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից:
Հիշեցնենք՝ ԱԳՆ շենքի մոտից ոստիկանները բերման են ենթարկել հոգևորականների և հարվածներ հասցրել լրագրողներին։
Դանիել Սարկավագի ինքնազգացողությունը վատացել է, նրան շտապօգնության մեքենայով տարել են հիվանդանոց։ Այս մասին հայտնում է փաստաբան Վահան Հովհաննիսյանը՝ հրապարակելով Դանիել սարկավագի լուսանկարները։
Նա այժմ գտնվում է Թիվ 1 համալսարանական հիվանդանոցում:
Քաղաքացիներն ազդանշաններով իրենց բողոքն են հայտնում Նիկոլ Փաշինյանին․
Տեսանյութ
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ժամանեց խորհրդարան՝ հանդիպելու իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ։ Նախարարը հրաժարվեց հարցերի պատասխանել։ Այս մասին հայտնում է «Ազատությունը»։
Միրզոյանը և իշխանական խմբակցության հանդիպումը նախապես ծրագրված էր: Ավելի վաղ իշխանական պատգամավորներից մեկն լրատվամիջոցին հայտնել էր՝ «հայտարարված օրակարգ չկա»։
Ասել ենք՝ աջակցելու ենք Բագրատ Սրբազանի թեկնածուին, եթե ինքն է, ուրեմն իրեն. Սերժ Սարգսյան
Այս վճիռը մեզ համար բարոյական նշանակություն ունի առաջին հերթին, մեզ բարոյական վնաս է հասցվել. նախագահ
Բագրատ Սրբազանը բավական հաստատակամ է, փողոցային ճնշում է պետք, ու Շարժումը կհաջողի. Սարգսյան
Այս վախկոտը արյուն է ուզում, չի ստանալու. Բագրատ Սրբազան