Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ առավոտյան «Երեւան ավտոբուս» ՓԲԸ տնօրինությունից վարորդներին հերթական անգամ խիստ հրահանգ են իջեցրել՝ բոլոր այն վարորդները, ովքեր չեն ընդվզի թանկացումը բոյկոտող քաղաքացիների դեմ, չեն պարտադրի, որ վճարեն թանկացված գնով եւ կընդունեն 100 դրամանոցները, ամսվա վերջում աշխատավարձ չեն ստանա։ Տրանսպորտի ուղեվարձի բոյկոտի գործընթացը, հավանաբար, տալիս է իր արդյունքը, եւ քաղաքային իշխանությունները հավաքագրումների հետ կապված խնդիրներ ունեն, դրա համար են անցել նման խիստ սանկցիաների։
Ի դեպ, երեկ համացանցում եւ լրատվամիջոցներում տարածված տեսանյութերից էլ ակնհայտ դարձավ, որ վարորդները սկսել են ավելի ագրեսիվ պահվածք դրսեւորել։ 49 համարի ավտոբուսի վարորդը մետաղադրամը շպրտել է բոյկոտող կնոջ վրա, ինչին ի պատասխան՝ ավտոբուսի ուղեւորներից մի քանիսը վարորդին նույնկերպ են պատասխանել։
Մեզ պատմեցին նաեւ, որ 3 համարի ավտոբուսի վարորդն էլ մետաղադրամը խփել է քաղաքացու ճակատին, որից հետո վեճ, քաշքշուկ է առաջացել Նոր Նորքի զանգվածում, եւ ավտոբուսի ուղեւորներն իջել են` այլ տրանսպորտ նստել։ Իշխանությունը քաղաքացիական բախումներ է հրահրում եւ փորձում է հարցը տեղափոխել վարորդների եւ քաղաքացիների տիրույթ»:
Մոսկվան ողջունում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինային ՆԱՏՕ ներքաշելու սխալի մասին խոստովանությունը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Հանկարծ առաջին անգամ նախագահ Թրամփն իր ելույթներից մեկում, քննադատելով ուկրաինական ճգնաժամի շուրջ Բայդենի վարչակազմի դիրքորոշումը, ուղղակիորեն ասաց, որ գլխավոր սխալներից մեկն Ուկրաինային ՆԱՏՕ ներքաշելն էր…
Առաջին անգամ արևմտյան առաջնորդը, ոչ միայն արևմտյան, այլև Միացյալ Նահանգների, հետևաբար և՝ արևմտյան աշխարհի առաջնորդը, նման բան ասաց, որը մենք, ընդհանուր առմամբ, ողջունեցինք, քանի որ առաջին անգամ ՆԱՏՕ-ի խնդիրը ներկայացվեց` որպես մի բան, որը Միացյալ Նահանգները պատրաստ է լրջորեն քննարկելու»,- հայտնել է Լավրովը՝ Մոսկվայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Մյունխենի անվտանգության համաժողովում, որը կկայանա փետրվարի 14-16-ը, կարող է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին վերջ տալու ծրագիր ներկայացնել, հայտնում է Bloomberg-ը։
Գործակալության աղբյուրների համաձայն՝ պլանը կներկայացնի Ուկրաինայի հարցով Թրամփի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը։
Աղբյուրները հրաժարվել են ասել, թե որքան մանրամասն են իրենց կարծիքով քննարկումները լինելու կամ ինչ ձևաչափով են դրանք լինելու:
Ավելի վաղ NBC News-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ի նախագահի վարչակազմը կիսվել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին վերջ տալու հարցում։ Թրամփի թիմի մի մասը ցանկանում է ճնշում գործադրել Մոսկվայի վրա՝ կանգնեցնելու համար Ռուսաստանի առաջխաղացումը: Այս գաղափարը պաշտպանում են նաև Քելլոգը և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Վալցը: Բայց կան նաև այնպիսիք, ովքեր հանդես են գալիս Ուկրաինային տրամադրվող օգնության կրճատման օգտին: NBC-ն չի հստակեցնում, թե Թրամփի թիմից ովքեր են աջակցում այդ գաղափարին։
Արգենտինան, հետևելով ԱՄՆ-ի օրինակին, դուրս կգա Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից։
Այս մասին լրագրողներին հայտնել է Արգենտինայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Մանուել Ադորնին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամաններ է ստորագրել երկրի՝ ԱՀԿ-ից դուրս գալու մասին։ Նոր վարչակազմը կարծում է, որ ԱՀԿ-ն բավականաչափ արդյունավետ չէ գործում, քաղաքական ազդեցության տակ է և չափազանց մեծ ֆինանսավորում է պահանջում Միացյալ Նահանգներից։ Արգենտինայի նախագահը, իր իսկ խոստովանությամբ, Թրամփի մեծ երկրպագուն է։
Նրա խոսքով՝ կազմակերպության գործունեությունը խորը տարաձայնություններ է առաջացնում առողջապահական համակարգի կառավարման հարցում, հատկապես՝ համաճարակի պայմաններում։
«Մենք՝ արգենտինացիներս, թույլ չենք տա միջազգային կազմակերպությանը միջամտել մեր ինքնիշխանությանը, առավել ևս՝ մեր առողջությանը», – ասել է Ադորնին։
Նա հավելել է, որ Արգենտինան ԱՀԿ-ից ֆինանսավորում չի ստանում, ուստի կազմակերպությունից դուրս գալը չի հանգեցնի երկրի միջոցների կորստի և չի ազդի ծառայությունների որակի վրա։
Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկին օրենք է ստորագրել Ուկրաինայում ռազմական դրությունը և ընդհանուր զորահավաքը ևս 90 օրով երկարաձգելու մասին։ Օրինագիծը կգործի փետրվարի 8-ից մայիսի 9-ը, հայտնում է Գերագույն Ռադայի կայքը։
Ուկրաինայում ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք է մտցվել 2022 թվականի փետրվարի 24-ին։ Դրանից հետո դրանք մի քանի անգամ երկարացվել են։ Նախորդ երկարաձգման ժամկետը լրանում է փետրվարի 7-ին։
Քանդակագործ Արթուր Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գնացեք դեղատներ, դեղ հարցրեք։
Հլը տեսեք` դեղ կա՞:
Ես էս խառը վիճակի մեջ ուզում եմ հասկանալ, թե պետական ապարատներն ինչո՞վ են զբաղվել սեզոնային հիվանդություններին պատրաստվելու փոխարեն։
Արդեն դժգոհություն կա, որ դեղերը լիմիտով են տալիս ու դեկսա կամ նման դեղերի խնդիր կա, հակաբիոտիկները` չասած։
Հիմա, եթե կողքից նաև էդ էլեկտրոնային դեղատոմսի խնդիրը կա, որը փորձեցին ներդնել, ուզում եմ հասկանալ, թե որտեղ՞ կամ ինչո՞ւմն է առողջության համակարգվածությունը»։
Ռուսաստանում այսօրվանից ուժի մեջ են մտնում ներգաղթյալների համար նախատեսված նոր կարգավորումները։
Այս ռեեեստրում գտնվող միգրանտները չեն կարող գնել անշարժ գույք, մեքենա վարել, օգտվել բանկային ծառայություններից, ամուսնանալ։ Սահմանված այդ կանոնները մի քանի անգամ խախտելու դեպքում ներգաղթյալը կարտաքսվի։ Եվ միայն Ռուսաստանից հեռանալուց հետո նրա անունը կհեռացվի հատուկ հսկողության տակ գտնվող անձանց ռեեստրից։
Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում հնչած կրակոցների գործով ձերբակալվածներ կան։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Քննչական կոմիտեից։
«2 անձ է ձերբակալվել»,– նշել են ՔԿ-ից։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Այդ մասին հայտնում են Կառավարությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը, ինչպես նաև երկու երկրների միջև համագործակցության խորացման հեռանկարները:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ, երկուստեք կարևորել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացը: