Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Անցումային կառավարությունը պետք է պատրաստվի արտահերթ ընտրություններին, որին չի մասնակցելու. Սրբազան.
Տեսանյութ
«Շարժումը ծագել է Կիրանցում ու Ոսկեպարում, բայց դրա լուծումը Երևանում է, որովհետև Կիրանցով ու Ոսկեպարով չի ավարտվում դա, այլ տարածվում է ողջ ՀՀ-ի ու հայ ժողովրդի վրա։ Այն, ինչ իրականացնում ենք, կանխարգելելուն է միտված»,- առցանց ասուլիսի ժամանակ հայտնեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդը։
«Օրակարգի հստակ ծրագիր ենք ներկայացնել՝ ինչպես ենք պատկերացնում ապագա Հայաստանի տեսիլքը, նաև՝ անցումային շրջանի մասին։
Առաջին, ստեղծել հաշտության կառավարություն, երկրորդ, այն պետք է լրջագույն մակարդակի բարձրացնի արտաքին քաղաքականությունը, երրորդ, այն պետք է պատրաստի արտահերթ ընտրությունների՝ մեկնարկային հավասարություն ունենալով բոլոր կուսակցությունների համար»,- նշեց Բագրատ Սրբազանը։
Ուշադրություն
Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` հունիսի 8-12-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում, այդ թվում՝ Երևանի առանձին հատվածներում անձրևները կլինեն ինտենսիվ, կտեղա կարկուտ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 8-9-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Հունիսի 8-12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում` ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում`
Հունիսի 8-12-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` ինտենսիվ, կտեղա նաև կարկուտ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 8-9-ին աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով։
Rate.am-ում հունիսի 8-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են.
ԱՄՆ դոլարի առքի միջին արժեք է սահմանվել 385.11 դրամը, վաճառքի միջին արժեք 391.16 դրամը:
Եվրոյի առքի միջին արժեք է սահմանվել 414.61 դրամը, վաճառքի միջին արժեք՝ 428.30 դրամը:
Ռուսական ռուբլու առքի միջին արժեք է սահմանվել 4.24 դրամը, վաճառքի միջին արժեք՝ 4.48 դրամը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2018 թվականից քաղաքական «Թավշյա հեղափոխությունից» հետո ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար, վարչապետի նախկին գլխավոր խորհրդական, 2021 թվականի հուլիսի 1-ից վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ըստ 2023 թվականի եկամուտների, գույքի, շահերի և ծախսերի մասին հայտարարագրի, ՀՀ վարչապետի աշխատակազմից ստանում է 22 մլն 488 հազար դրամ աշխատանքի վարձատրություն։
Նախկինում՝ մինչ հեղափոխությունը, ոչնչով աչքի չընկած ԵՊՀ դասախոս Արայիկ Հարությունյանը 2018 թվականին, երբ ԿԳ նախարար էր դառնում, ստանում էր ընդամենը տարեկան գրեթե 680 հազար դրամ աշխատանքի վարձատրություն ԵՊՀ-ից: Սակայն տարբեր պաշտոններում պաշտոնավարման այս 6 տարիների ընթացքում Արայիկ Հարությունյանի աշխատանքի վարձատրությունը 22 անգամ ավելացել է՝ դառնալով տարեկան 22 մլն 488 հազար դրամ։
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը 2022 թվականին ձեռք է բերել հողամաս Կոտայքի մարզի Նաիրի համայնքում, որի արժեքը կազմել է 8 մլն 320 հազար դրամ։
Արայիկ Հարությունյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 10 մլն 411 հազար դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 4 մլն դրամով։
2022 թվականին առկա կանխիկ դրամական միջոցները՝ 150 հազար դրամը, այս տարի նվազել է՝ դառնալով 100 հազար դրամ։
Արայիկ Հարությունյանի ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 27 մլն 017 հազար դրամ, որը, ինչպես հասկանում ենք, բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է, որի համար աշխատակազմի ղեկավարը ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացել է 3 մլն 016 հազար դրամ գումար՝ եկամտահարկի վերադարձի օրենքով՝ հիփոթեքի մայր գումարի մնացորդը մարելու համար»։ Մանրամասները՝ թերթի համարում
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը լուսանկարներ է տարածել ֆեյսբուքյան էջում՝ կից գրառմամբ․ «30 արծաթով հայրենիքը վաճառածների նկարներն այս գիշեր հայտնվել են Երևանի տարբեր հատվածներում»։
«30 արծաթով հայրենիքը վաճառածները»․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
«30 արծաթով հայրենիքը վաճառածները»․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Աղբյուրը` «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
#ՀԻՄԱ. ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԻ ԱՍՈՒԼԻՍԸ` ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ.
ՈՒՂԻՂ
Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Ջեֆ Բեզոսի հարսնացուն՝ 54-ամյա Լորեն Սանչեսը, նախընտրում է սեքսուալ հագուստը։ Իր որդու՝ քոլեջի ավարտական երեկույթին Լորենը կրել է Versace-ի 2022 թվականի գարուն-ամառ հավաքածուից լատեքսային մինի զգեստ:
Սանչեսն անդրադարձել է այս հիշարժան առիթին՝ Instagram-ում հրապարակելով մի տեսանյութ, որում նա կենաց է խմում իր 23-ամյա որդու համար, որը նախկին ամուսնուց է՝ Թոնի Գոնսալեսից:
Զգեստը, որն ի սկզբանե արժեր 2,575 դոլար, նա լրացրել էր ոսկյա ապարանջանով եւ ադամանդե ականջօղերով:
Նշենք, որ այս տարի Լորենն իր դեբյուտը կատարեց Meta Gala-ում։ Vogue-ի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրն անձամբ օգնեց նրան ընտրել այս կարեւոր իրադարձության հանդերձանքը։ Սա Վինտուրի պայմանն էր, ով կարծում է, որ Սանչեսը վատ ճաշակ ունի զգեստների ընտրության հարցում:
Այսօր ֆանտաստիկ լուր եղավ, որ Getcontact ծրագրի միջոցով ՀՀ-ից 280000 քաղաքացու տվյալ է գնացել Ադրբեջան/Թուրքիա:
Եթե չգիտեք դա ինչ է, պարզ մի բան. ոնց էլ լինի ՊՆ-ից, ԱԱԾ-ից, ՆԳՆ-ից որևէ կոնտակ կունենաք ձեր հեռախոսներում, որի անվան առաջ գրած է տվյալ անձի աշխատանքի վայրը:
Հետևաբար, երբ ձեր հեռախոսի տվյալները հայտնվում են թշնամու ձեռքում, իր մոտ են հայտնվում նաև ձեր հեռախոսի ողջ ցանկը՝ կոնկրետ ուժայինների տվյալները անձնական իդենտիֆիկացիայով: Դուք մոտավոր հասկանու՞մ եք, որ իրենց հաջողվել է մի գործիքով բացահայտել՝ ասենք ԱԱԾ-ի աշխատողների մի զգալի մասին կոնկրետ անունով ազգանունով, աշխատավայրով:
Դե ինչ ասեմ, բա ծափ տվեք արա... ես չեմ խոսում Արցախի ԱԱԾ-ի ու ՊԲ-ի անձնական գործերը այնտեղ թողնելու թեմայի մասին, որ հիմա կարծես Ադրբեջանի ձեռքում է...
Երբ պետությունը վաղուց մեռած է...
Ալեն Ղևոնդյան
Իշխանությունն Արցախի դեմ հերթական նիկոլության շրջանակներում, երեկ փորձում էր ապօրինի բերման ենթարկել Արցախի նախագահի աշխատակազմի բալանսում գտնվող և նախագահին ուղեկցող մեքենան: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Արցախի սուբյեկտայնության և արցախցիների դեմ տարբեր մասշտաբի հակաբարոյական արշավներն այնքան կձգվեն քանի իշխանության ղեկին անձինք են, ովքեր ողջ էության ատում են հայի տեսակը:
Այսօր թիրախում արցախցին է, հաջորդ օրը տավուշցին ու այդպես շարունակ և կրկնում եմ` սա կշարունակվի այնքան ժամանակ, քանի Հայաստանը չունի հայի օրակարգ ու առաջնահերթություն սպասարկող իշխանություն», - գրել է նա: