Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Բագրատ սրբազանը, քաղաքական գործիչներից զատ, առանձին փակ հանդիպում ունեցավ նաեւ հասարակական գործիչների հետ:
Հանդիպման մասին իրազեկեցին, սակայն բովանդակության մասին ոչինչ չհայտարարվեց։ Պարզվում է՝ հանդիպման մասնակիցները հենց այն խոսնակներն են, որոնց մասին անցած շաբաթ Սուրբ Աննա եկեղեցու բակում խոսել է սրբազանը։ «Ձեւավորել ենք խոսնակների թիմ։ Նրանց շարքում կան մարդիկ, որոնք կարող են անծանոթ լինել շատերին»,- ասել էր նա։
Հանդիպմանը մասնակցել է ավելի քան հարյուր մարդ, այդ թվում՝ ինչպես հանրությանը հայտնի ակտիվ գործիչներ, այնպես էլ անհայտ դեմքեր։ Մասնակցել են Թեւան Պողոսյանը, Նաիրա Զոհրաբյանը, Ռուբեն Մելիքյանը, Կարեն Բեքարյանը եւ այլք։ Քննարկվել են շարժման մարտավարությունը եւ խոսնակների դերը:
Արձանագրել են, որ ոլորտային բաժանման անհրաժեշտություն կա, ամեն մեկը պետք է խոսի իրեն վերաբերող մասնագիտական ոլորտի մասին, թիրախային բացահայտումներ անեն, իշխանության ստերը վեր հանեն՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ տնտեսական ու հոգեւոր եւ այլ ոլորտներին վերաբերող։ Սրբազանը բարձր է գնահատել ներկաների մտավոր կարողությունները եւ հորդորել է ակտիվ ներգրավվել իշխանության դեմ պայքարին՝ կլինի սոցցանցերի միջոցով, մամուլի, թե հեռուստատեսության:
Ասել է, որ պետք է թիրախային աշխատանք տանել, սակայն հստակ հանձնարարականներ չի տվել, նշել է, որ յուրաքանչյուրն ինքը պետք է պատասխանատվություն վերցնի եւ ակտիվ աշխատանքներ իրականացնի։ Միայն որոշվել է, որ տեղեկատվական դաշտի համակարգումն իրականացնելու է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը»:
Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։
Բաքվի պահանջը հասնելու է Երևանի թաղամասերի անունները փոխելուն, Սահմանադրությունը սկիզբն է․ Մելքոնյան.
Տեսանյութ
Չինաստանն աջակցում է Շանհայի համագործակցության կազմակերպությունում (ՇՀԿ) Ադրբեջանի կարգավիճակի բարձրացմանը։ Այս մասին ասված է հուլիսի 3-ին Աստանայում ՇՀԿ գագաթնաժողովում ընդունված` «Ադրբեջանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին համատեղ հռչակագրում»։
«Չինական կողմը ողջունում է Ադրբեջանի ցանկությունը՝ ամրապնդելու համագործակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) շրջանակներում: Ադրբեջանական կողմը հայտնում է BRICS-ին միանալու իր ցանկության մասին, իսկ չինական կողմը ողջունում է Ադրբեջանի մասնակցությունը BRICS համագործակցությանը»,- ասվում է հռչակագրի տեքստում։
BRICS-ը միջկառավարական կազմակերպություն է, որի անդամներն են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը, Հարավային Աֆրիկան, Իրանը, Եգիպտոսը, Եթովպիան և Արաբական Միացյալ Էմիրությունները:
Ոստիկանության Աշոցքի բաժինը` որպես հարազատի հետ կապը կորցրածի, որոնում է 1990 թվականին ծնված Նվարդ Բարսեղյանին և նրա 5 անչափահաս երեխաներին:
ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ նրանք հունիսի 7-ին տաքսիով մեկնել են Երևան՝ Նորագավիթ թաղամաս, որտեղ իջնելով մեքենայից՝ հեռացել են անհայտ ուղղությամբ:
Նրանց վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում են դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով:
Speleology in Armenia ֆեյսբուքյան էջը լուսանկարներ է հրապարակել Սյունիքում հայտնաբերված նոր քարայրից ու գրել. «2024 թ․ հունիսին Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը (հնագետ՝ Ա․ Ջուլֆալակյան, ճարտարապետ՝ Գ․ Գյուլամիրյան), համաձայն առաջադրանքի, ուսումնասիրություններ է կատարել ՀՀ Սյունիքի մարզի Սվարանց, Տանձատափ, Հալիձոր, Հարժիս, Տաթև գյուղերում։
Հորդառատ անձրևներով ուղեկցվող դաշտային աշխատանքների արդյունքում արշավախումբը հայտնաբերել է մի քանի նոր հուշարձան, որոնցից է Հալիձոր գյուղի նորահայտ քարայրը, և կազմվել են դրանց պահպանական գոտիների նախագծերը»:
Աղբյուրը` Speleology in Armenia
Կիրանցի բնակչուհի Գոհար Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի սահմանապահները, ես, հայ սահմանապահները:
Ի դեպ, Ադրբեջանի դրոշը ոտ-ոտ առաջ է գալիս»:
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․
«Հաջորդ պնդումը` եթե անգամ Հայաստանում (բացի իշխանություններից) կա մեկը, ով հիմարաբար հավատում է, որ Սահմանադրությունը Ադրբեջանի պահանջով փոխելով հնարավոր է խաղաղության պայմանագրի կնքում, ապա պետք է հիասթափեցնեմ։ Կա նաև հաջորդ, հաջորդի հաջորդ (ու էդպես շարունակ) պահանջների փաթեթներ։ ԵՒ ամենակարեւորը` դրանք չեն վերջանալու ընդհուպ մինչև հայկական պետականության կործանման պահը։
Ամեն անգամ Ադրբեջանը նոր պահանջ է առաջ բերելու, և ամեն անգամ իր պահանջները բավարարելով մենք մոտենալու ենք հայակական պետականության կործանմանը։
Լուծում կա, բայց այդ լուծումը հեշտ չի լինելու, այդ լուծումը պահանջում է աշխատանք և համախմբում, հետևաբար նման լուծումն անհնար է Նիկոլ Փաշինյանի իշխանավարման պայմաններում»։
Թուրքիայի կրթության նախարարության շենքի առջև մի խումբ ուսուցիչներ բողոքի ակցիա են կազմակերպել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ակցիայի ընթացքում ձերբակալվել են «Մասնավոր սեկտորի ուսուցիչների արհմիության» անդամ 25 ուսուցիչ:
Մասնակիցները բողոքել են հուլիսի 2-ին խորհրդարան մտած ուսուցիչների մասնագիտության և ազգային կրթության ակադեմիայի օրենքի նախագծերի դեմ:
Նրանք պահանջում են բազային աշխատավարձի բարձրացում, որի մասին կարգավորումը սակայն օրենքի նախագծում չի հայտնվել:
«Մեզ ոչ թե խոստում, այլ օրինագիծ է պետք»,-ասվել է նրանց հայտարարությունում:
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի հուլիսի 4-ից մինչև օգոստոսի 4-ը՝ ժամը 08:00-ից մինչև 20:00-ն փուլ առ փուլ միակողմանի փակ են լինելու Աթոյան փող. – Այվազովսկու փող. խաչմերուկից մինչև Աթոյան փող. – Էրեբունի փող. խաչմերուկը և Աթոյան փող. – Էրեբունի փող. խաչմերուկից մինչև Ռոստովյան փող. – Աթոյան փող. խաչմերուկ եղած ճանապարհահատվածները, այնուհետև՝ հակառակ ուղղությամբ:
Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին:
Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետությունն ապահովելու նպատակով տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը:
25 թվականից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը կսկսի սպառողներին տուգանքներ վճարել ոչ միայն չափազանց երկար, այլև շատ հաճախակի անջատումների համար։ Որոշումն ընդունվել է այսօր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նիստում։
Այժմ էլեկտրացանցերը պարտավոր են տուգանքներ վճարել քաղաքային բաժանորդներին ամսական 10-ից շատ անջատումների դեպքում, իսկ գյուղական բաժանորդներին՝ 15-ից շատ՝ անկախ խափանման տևողությունից ու պատճառներից:
«Տուգանքը կկազմի յուրաքանչյուր տուժած բաժանորդի էլեկտրաէներգիայի միջին ամսական հաշվի 50%-ը, բայց ոչ ավելի, քան 2 500 դրամը»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀԾԿՀ ֆինանսատեխնիկական և դիմումների քննարկման վարչության պետ Հայկ Ղոսալմյանը։
Հիմա մինչև 2500 դրամ տուգանքը գործում է անջատումների թույլատրելի տևողությունը գերազանցելու, ոչ թե հաճախակի անջատումների համար: Անջատումների թույլատրելի սահմանը քաղաքներում 4 ժամ է, իսկ գյուղերում՝ 8 ժամ, իսկ տարվա գումարային տևողությունը քաղաքներում՝ 24 ժամ, գյուղերում՝ 72 ժամ։
«Ամսական անջատումների հաճախականությամբ նոր առավելագույն կետ է սահմանվել սպառողների բազմաթիվ բողոքների պատճառով։ Մենք նաև ավելացրել ենք, որ եթե վթարային անջատումները նշված նորմատիվներից որևէ մեկը գերազանցեն ավելի քան երկու անգամ, ապա առավելագույն տուգանքը կավելանա մինչև 3 500 դրամ», – ընդգծեց Ղոսալմյանը։
Նոր պահանջներն ուժի մեջ կմտնեն 2025 թվականի հունվարի 1-ից։