Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին հաստատել է խաղաղ կարգավորման Մոսկվայի մտադրությունը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այդ դիրքորոշումը հերթական անգամ հաստատվել է երեկ Ռուսաստանի նախագահ Պուտինի կողմից՝ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի հետ նրա հեռախոսազրույցի արդյունքներով», - նշել Է դիվանագետը:
Նա նշել է, որ Մոսկվան հաստատակամորեն հավատարիմ է իրավիճակի կարգավորմանը՝ հաշվի առնելով ուկրաինական ճգնաժամի արմատական պատճառների վերացումը։