Print this page

ՌԴ-ն տրամադրված է Ադրբեջանի հետ առաջացող բոլոր հարցերը լուծել փոխշահավետ սկզբունքով. Զախարովա

By Մայիսի 15, 2025 2

Մոսկվան ձգտում է լիարժեք իրագործել Բաքվի հետ հարաբերությունների ամբողջ ներուժը, հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ։

«Գիտեք՝ մենք Բաքվի հետ հարաբերությունները կառուցում ենք 2022 թվականի փետրվարին բարձր մակարդակով ստորագրված Դաշնակցային համագործակցության հռչակագրի հիման վրա։ Մեր կողմը տրամադրված է հետևողականորեն իրագործել այս երկկողմ հարաբերությունների համար առանցքային փաստաթղթի ամբողջ ներուժը, ինչպես նաև լուծել առաջացող բոլոր հարցերը՝ փոխշահավետ և փոխադարձ հարգանքի սկզբունքով», - նշել է նա։

Դիվանագետն ավելացրել է, որ Մոսկվան և Բաքուն անցկացնում են «բարձր մակարդակով մի շարք շփումներ՝ կառավարությունների և արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև»։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews