Print this page

Պակիստանը կրակ է բացել Հնդկաստանի հետ միջազգային սահմանին. ANI

By Ապրիլի 30, 2025 5

Պակիստանի զորքերը չորեքշաբթի գիշեր խախտել են հրադադարը Հնդկաստանի հետ միջազգային սահմանին։ Այս մասին հայտնել է հնդկական ANI գործակալությունը՝ հղում կատարելով ռազմական աղբյուրներին։

«Մինչեւ երեկ առավոտ Պակիստանի բանակը խախտում էր հրադադարը միայն վերահսկողության գծի երկայնքով, սակայն այժմ նրանք սրել են իրավիճակը՝ խախտելով հրադադարը միջազգային սահմանի երկայնքով՝ գիշերը կրակ բացելով Ջամուի Պարագվալ հատվածում միջազգային սահմանի երկայնքով»,- հայտնել են աղբյուրները։Պարագվալ հատվածը գտնվում է Ջամու եւ Քաշմիր հնդկական միութենական տարածքի Ջամու շրջանում՝ վերահսկման գծից հարավ։ Այն գտնվում է Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ պաշտոնապես ճանաչված միջազգային սահմանին:

Ավելի վաղ հնդկական բանակը հայտնել էր, որ Պակիստանի զորքերը ապրիլի 29-ի լույս 30-ի գիշերը Ջամուի եւ Քաշմիրի միութենական տարածքում գտնվող Նաուշերա, Սունդերբանի եւ Ահնուր հատվածների դիմաց հսկողության գծի ուղղությամբ կրակ են բացել փոքր զենքերից: Հնդկական բանակի զորքերը պատասխանել են արագ եւ համաչափ, հայտնել են հնդիկ զինվորականները:

Հրադադարի ռեժիմի խախտումներ են գրանցվել Հնդկաստանի եւ Պակիստանի սահմանային գոտում մեկ շաբաթվա ընթացքում՝ Նյու Դելիի եւ Իսլամաբադի միջեւ լարվածության ֆոնին Ջամու եւ Քաշմիրում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի հետեւանքով զոհվել է 26 մարդ:

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews