Print this page

Միջուկային խոշորագույն տերություններ ՌԴ-ն ու ԱՄՆ-ն դատապարտված են համագործակցելու՝ աշխարհում կայունությունը պահպանելու համար. Մեդվեդև

By Ապրիլի 29, 2025 7

Միջուկային խոշորագույն տերությունները՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն, դատապարտված են համագործակցելու՝ աշխարհում կայունությունը պահպանելու համար, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Երկու խոշոր միջուկային երկրները, ինչպիսիք են Ռուսաստանի Դաշնությունը և ԱՄՆ-ը, դատապարտված են համագործակցության, հակառակ դեպքում աշխարհը իրեն միանգամյան անկայուն կզգա»,- ասել է քաղաքական գործիչը։

Մեդվեդևը նշել է, որ Եվրամիությունը դժվար թե մոտ ապագայում կարողանա ինքնուրույն գոյություն ունենալ միջազգային ասպարեզում։

«Հենց այդ պատճառով էլ մեր երկիրն այժմ շփվում է Միացյալ Նահանգների և մեր մյուս հիմնական գործընկերների հետ։ Թեև սա շատ բարդ փոխազդեցություն է, ես դա գիտեմ անմիջականորեն, բայց պետք է շփվել նրանց հետ, այլ ոչ թե վախեցած արբանյակների հետ, որոնք գլոբալ մասշտաբով ոչինչ չեն որոշում, բայց ամեն տեսակ զզվելի բաներ են անում»,- նկատել է ՌԴ ԱԽ փոխնախագահը։

Նա պարզաբանել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ներկայումս աշխատում են երկկողմ երկխոսությունը պրագմատիկ մակարդակի հասցնելու ուղղությամբ՝ հաշվի առնելով իրական հանգամանքները, շահերն ու հնարավորությունները։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews