Բաքվում մեկնարկել է Ադրբեջանի և Իրանի նախագահներ Իլհամ Ալիևի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը, որի շրջանակում Իրանի նախագահն ասել է, որ Ղարաբաղն Ադրբեջանի անքակտելի մասն է:
Հիշեցնենք, որ Փեզեշքիանն այսօր ժամանել է Ադրբեջան: Մեկնելուց առաջ նա ընդգծել է, որ Ադրբեջանի և Իրանի միջև կապերի զարգացումը մեծ նշանակություն ունի։
«Մենք երկու կողմից էլ հարազատներ ենք։ Փոխայցելությունները նպաստում են կապերի ամրապնդմանը։
Այդ պատճառով մենք պետք է ճանապարհներ բացենք փոխադարձ ուղևորությունները հեշտացնելու համար։
Մենք կարող ենք օգնել միմյանց և երկու երկրների ժողովուրդների համար ստեղծել հանգիստ և բարեկեցիկ կյանք»,-ասել է Փեզեշքիանը։