Print this page

Ռուսաստանը պաշտոնապես ճանաչել է Աֆղանստանի Իսլամական Էմիրությունը

By Հուլիսի 04, 2025 2

Ռուսաստանը պաշտոնապես ճանաչել է Աֆղանստանի Իսլամական Էմիրությունը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից։

«Արտաքին գործերի նախարարությունը հաստատում է»,- ասել է դիվանագիտական ​​​​գերատեսչությունը՝ մեկնաբանելով պետության ճանաչման մասին տեղեկատվությունը։

Ավելի վաղ ՏԱՍՍ-ը հայտնել էր, որ «Թալիբան»-ի կողմից ներկայացված Աֆղանստանի դրոշը Մոսկվայում դեսպանատան վրա կախել են առաջին անգամ՝ 2021 թվականին շարժման իշխանության գալուց ի վեր։ 

Հուլիսի 1-ին Մոսկվա էր ժամանել Ռուսաստանում Աֆղանստանի նոր դեսպան Գյուլ Հասանը, իսկ հուլիսի 3-ին Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն նրանից ընդունել է հավատարմագրերի պատճենները։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews