Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև այսօր հեռախոսազրույցի պայմանավորվածություն չկա։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Հարցին, թե երկուշաբթի ավելի ուշ երկու առաջնորդները հնարավո՞ր է հեռախոսազրույց ունենան, Ուշակովը բացասական պատասխան է տվել։