Print this page

«Թրամփը, որը եկել էր որպես խաղաղարար նախագահ, նոր պատերազմ սկսեց»․ Մեդվեդև

By Հունիսի 22, 2025 2

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը թելեգրամյան իր ալիքում գրել է․ «Ի՞նչի հասան ամերիկացիները Իրանի երեք կետերի վրա գիշերային հարվածով։

1. Ատոմային ցիկլի կարևորագույն ենթակառուցվածքը, ըստ երևույթին, չի վնասվել կամ վնասվել է միայն աննշան չափով։
2. Ատոմային նյութերի հարստացումը, և այժմ մենք կարող ենք ուղղակիորեն ասել՝ և միջուկային զենքի ապագա արտադրությունը, կշարունակվի։
3. Մի շարք երկրներ պատրաստ են անմիջապես Իրանին մատակարարել իրենց միջուկային զենքը։
4. Իսրայելը հարձակման տակ է, պայթյունները որոտում են, մարդիկ խուճապի մեջ են։
5. Միացյալ Նահանգները ներքաշվել է նոր հակամարտության մեջ՝ ցամաքային գործողության հեռանկարով։
6. Իրանի քաղաքական ռեժիմը պահպանվել է, և մեծ հավանականությամբ այն ամրապնդվել է։
7. Ժողովուրդը համախմբվում է հոգևոր ղեկավարության շուրջ, և նույնիսկ նրանք, ովքեր չէին համակրում նրան։
8. Թրամփը, որը եկել էր որպես խաղաղարար նախագահ, նոր պատերազմ սկսեց Միացյալ Նահանգների համար։
9. Աշխարհի երկրների բացարձակ մեծամասնությունը դեմ է Իսրայելի և Միացյալ Նահանգների գործողություններին։
10. Նման հաջողության դեպքում Թրամփը երբեք չի ստանա Նոբելյան խաղաղության մրցանակը, նույնիսկ այս առաջադրման ողջ կաշառակերության պայմաններում։ Լավ սկիզբ է, շնորհավորում եմ, պարոն նախագահ»։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews