Print this page

Շոյգուն Պուտինի հատուկ հանձնարարությամբ Փհենյանում է

By Հունիսի 17, 2025 2

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Սերգեյ Շոյգուն ժամանել է Փհենյան նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Շոյգուն կհանդիպի ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ։ Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ Սերգեյ Շոյգուն բանակցություններ կվարի ԿԺԴՀ ղեկավարության հետ՝ հունիսի 4-ին կայացած վերջին այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում։ Դրանք իրականացվում են Ռուսաստանի Դաշնության և Հյուսիսային Կորեայի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի համաձայն։ 

Սա Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղարի արդեն երրորդ այցն է ԿԺԴՀ վերջին գրեթե երեք ամսվա ընթացքում։ Հունիսի 4-ին Շոյգուն հանդիպել է նաև Կիմ Չեն Ընի հետ։ Նրանք, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Ուկրաինայում ռազմական գործողությունները և Կուրսկի մարզի վերականգնումը։ Մարտի 21-ի այցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղարը ևս հանդիպել էր ԿԺԴՀ ղեկավարի հետ։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews