Print this page

ԱՄՆ-ն չեղարկել է Ռուսաստանի հետ նախկինում նախատեսված խորհրդակցությունները. Զախարովա

By Հունիսի 16, 2025 3

Վաշինգտոնը չեղարկել է Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերություններում «գրգռիչների» վերացման և դեսպանատների աշխատանքը կարգավորելու վերաբերյալ խորհրդակցությունները: Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է «Վեդոմոստին»:

«Այսօր ամերիկացի բանակցողների նախաձեռնությամբ չեղարկվել է երկու երկրների դիվանագիտական ​​առաքելությունների աշխատանքը կարգավորելու նպատակով «գրգռիչների» վերացման վերաբերյալ երկկողմ խորհրդակցությունների շրջանակներում հաջորդ հանդիպումը: Հուսով ենք, որ նրանց կողմից վերցրած դադարը չափազանց երկար չի լինի», - ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը:

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews