Համացանցում տարածվել է տեսանյութ, որում Ժիրինովսկին տարիներ առաջ կանխատեսել էր Իսրայել-Իրան բախման սցենարը
Քաղաքական գործիչն ասել էր, որ Իսրայելը հարվածելու է Իրանի տարածքում միջուկային օբյեկտներին, ինչին ի պատասխան Իրանն օգտագործելու է հզոր հրթիռներ: Ըստ Ժիրինովսկու՝ Իսրայելին հարվածից հետո միջամտելու են «ավագ եղբայր» ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն՝ միասին ռմբակոծելով Իրանը: