Print this page

Սլովակիայում ստեղծվել է 800,000 եվրո արժողությամբ թռչող մեքենա

By Մայիսի 11, 2025 7

Սլովակիայում Klein Vision ընկերությունը ստեղծել է 800,000 եվրո արժողությամբ թռչող մեքենա, որը ստացել է AirCar 2 անվանումը:

Ուշագրավ փոխադրամիջոցը բենզինային վառելիքով կարող է թռչել 250 կմ/ժ արագությամբ մինչև 1000 կմ: Ավտոմեքենայից ինքնաթիռի վերածումը տեղի է ունենում 80 վայրկյանում։ AirCar 2-ն  ունի 5,8 մետր երկարություն:

AirCar 2-ը զգալի բարելավվել է իր նախորդի՝ AirCar-ի համեմատ, որը 2021 թվականին 35 րոպեանոց հաջող թռիչք կատարեց ու դրանով մեծ ուշադրություն գրավեց: Նոր մոդելն օգտագործում է 280 ձիաուժ հզորությամբ շարժիչ, որը երկու անգամ ավելի հզոր է, քան 1,6 լիտրանոց BMW շարժիչն օրիգինալ AirCar-ում: Սա հնարավորություն է տվել բարձրացնել արագությունը մինչև 250 կմ/ժ (նախորդի 170 կմ/ժ-ի համեմատ) և բարելավել ընդհանուր անվտանգությունը:

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews