Print this page

Կինը բաժանվել է ամուսնուց, երբ ChatGPT-ն սուրճի նստվածքում «տեսել» է՝ ամուսինը դավաճանում է նրան

By Մայիսի 11, 2025 6

Հունաստանում կինը որոշել է բաժանվել 12 տարվա ամուսնուց այն բանից հետո, երբ արհեստական բանականության ChatGPT չաթբոտը, ուսումնասիրելով սուրճի բաժակում նստվածքը, ենթադրել է, որ ամուսինը դավաճանում է նրան:

Այս պատմության մասին հայտնի է դարձել, երբ ամուսինը կատարվածը պատմել է հեռուստաալիքներից մեկի եթերում՝ բողոքելով, որ ChatGPT-ն կործանել է իր կյանքը:

Կինը, որոշելով հետ չմնալ սոցցանցերում տարածված թրենդից, ChatGPT-ին առաջարկել է կանխագուշակում անել իր և ամուսնու սուրճի բաճակների նստվածքի հիման վրա: Չաթբոտը «կարդացել» է, որ ամուսինը «Ե» տառով սկսվող անունով սիրուհի ունի, անընդհանտ երազում է նրա մասին և ցանկանում զարգացնել հարաբերությունները նրա հետ: Սա ուղղակի հունից հանել է կնոջը և նա ամուսնալուծության հայց է ներկայացրել:

«Ես ծիծաղեցի դրա վրա՝ որպես անհեթեթություն: Բայց նա դա լրջորեն ընդունեց: Նա խնդրեց ինձ հեռանալ, ասաց մեր երեխաներին, որ ամուսնալուծվում ենք, և հետո ինձ զանգահարեց փաստաբանը: Այդ ժամանակ ես հասկացա, որ սա կատակ չէ», - պատմել է տղամարդը:

Այն բանից հետո, երբ ամուսինը հրաժարվել է համաձայնել բաժանմանը, երեք օր անց ստացել է ամուսնալուծության վերաբերյալ փաստաթղթեր: Այժմ ամուսնու փաստաբանը պատրաստվում է վիճարկել ամուսնալուծության որոշումը, քանի որ արհեստական բանականության չաթբոտի կողմից ներկայացված պնդումներն իրավական հիմք չունեն, և նրա պաշտպանյալն անմեղ է, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ:

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews