Print this page

Միխայիլ Գալուստյանը 18 տարվա ամուսնական կյանքից հետո բաժանվել է կնոջից

By Ապրիլի 30, 2025 6

Ռուսաստանցի հայտնի հումորիստ, դերասան Միխայիլ Գալուստյանը սոցցանցերում իր հետևորդներին տեղեկացրել է, որ շուրջ 18 տարվա ամուսնական կյանքից հետո բաժանվել է կնոջից՝ Վիկտորյայից, որից ունի երկու դուստր՝ Էստելան և Էլինան։ Այս մասին գրում է starhit.ru-ն:

Դեռևս հայտնի չէ, թե կոնկրետ ինչով է պայմանավորված բաժանումը, որը տեղի է ունեցել անցյալ տարի։ Նշվում է միայն, որ զույգը ջերմ հարաբերություններ է պահպանել։ 

«Ընկերներ և բոլոր նրանք, ովքեր ճանաչում են մեր ընտանիքին: Որոշ ժամանակ անց հարկ ենք համարում ձեզ ասել... Երբեմն կյանքը փոխում է իր սցենարները, և այնպես է ստացվում, որ անցյալ տարի մեր կյանքի համատեղ ճանապարհորդությունն ավարտվեց: Մենք որոշեցինք ամեն մեկս գնալ մեր ճանապարհով: Մենք բաժանվել ենք առանց դժգոհության և պահանջների, երախտագիտության զգացումով այն ամենի համար, ինչ մեր միջև եղել է: Մենք շնորհակալություն ենք հայտնում միմյանց լավ տարիների համար, որ անցկացրել ենք միասին և շարունակում ենք մնալ լավ հարաբերություններում: 

Ամուսնալուծությունը վերջը չէ, այլ կյանքի նոր փուլ։ Կարևոր է հիշել, որ յուրաքանչյուր ավարտ նոր բանի սկիզբ է: Մենք առաջ ենք շարժվում կյանքում՝ պահպանելով հարգանքն ու լավ հիշողությունները միմյանց հանդեպ: Հրաժեշտ տալը միշտ չէ, որ դառնություն է, այն նաև նոր հնարավորությունների և անձնական աճի մասին է», - գրել է 45-ամյա Գալուստյանը:

Жена Галустяна опубликовала редкое фото с повзрослевшими дочерьми -  Газета.Ru | Новости

Михаил Галустян рассказал о кризисах в отношениях с женой - Вокруг ТВ.

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews