29-ամյա երգչուհի Դուա Լիպան վայելում է արևը և սիրավեպը Իտալիայում իր փեսացուի՝ 35-ամյա դերասան Քալում Թըրների հետ։ Զույգն իրենց արձակուրդն անցկացնում է գեղատեսիլ Ամալֆիի ափին և չի ամաչում հրապարակայնորեն ցուցադրել իրենց զգացմունքները։
Չորեքշաբթի Դուան Instagram-ում հրապարակել է տաք լուսանկարներ, որոնցում նա կեցվածք է ընդունել սև-սպիտակ բիկինիով՝ ժանյակավոր զարդանախշերով։
Այլ լուսանկարներում երգչուհին ներկայացրել է Քալումի հետ հուզիչ պահերը. սելֆիում նա գրկել է սիրելիին ուսերից։ Մեկ այլ լուսանկարում Դուան ցույց է տվել Քալումին ափի տպավորիչ տեսարանի ֆոնին, ինչպես նաև ուղղաթիռի պատուհանից լուսանկարը՝ նրանց շքեղ էքսկուրսիայի ժամանակ։
Լուսանկարներից մեկում արտիստուհին պատկերված է նեղ փողոցներով զբոսանքի ժամանակ. նա հագել է կարճ կանաչ մարզաշապիկ, ջինսե տաբատ և բեյսբոլի գլխարկ, որոնք ընդգծում են նրա առօրյա ոճը։