Print this page

2018 թվականից հետո բնակչության շուրջ 40 տոկոսի կյանքը վատացել է, իսկ պետական պարտքը՝ կրկնապատկվել. Թադևոս Ավետիսյան

By Հունիսի 05, 2025 9

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Թադևոս Ավետիսյանն` անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի երեկվա այն հայտարարությունը որ մարդիկ Հայաստանում հիմա 50 տոկոսով ավելի լավ են ապրում, քան` 2018-ին:

«Ստորև բերված պաշտոնական վիճակագրությունը վերաբերում է ՀՀ բնակչության շուրջ 40 տոկոսին՝ սոցիալապես առավել խոցելի խմբերի ՀՀ քաղաքացիներին։

2018 թ առաջին եռամսյակում՝ 

  • մեկ անձի նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքը կազմել է 61355 դրամ,
  • կենսաթոշակի միջին ամսական չափը՝ 40634 դրամ,
  • մեկ ընտանիքի նպաստի միջին ամսական չափը՝ 31350 դրամ,
  • պետական պարտքը՝ 6,887 միլիարդ ԱՄՆ դոլար։

2025 թ առաջին եռամսյակում՝

  • մեկ անձի նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքը կազմել է 78181 դրամ,
  • կենսաթոշակի միջին ամսական չափը՝ 49567 դրամ,
  • մեկ ընտանիքի նպաստի միջին ամսական չափը՝ 33350 դրամ,
  • պետական պարտքը՝ 13,581 միլիարդ ԱՄՆ դոլար։

Փաստորեն, նախորդ 7 տարիներին այս իշխանության օրոք բոլորիս պետական պարտքը կրկնապատկվել է, իսկ կյանքը թանկացել է ավելի շատ՝ սոցիալապես անապահով հարյուր հազարավոր մեր քաղաքացիների եկամուտների աճերի համեմատ, մասնավորապես՝ 

  • թոշակառուների կյանքը վատացել է առնվազն 5 տոկոսով․ կենսաթոշակի միջին ամսական չափն ավելացել է 22 տոկոսով, իսկ մեկ անձի նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն աճել է 27,5 տոկոսով, 
  • նպաստառու ընտանիքների, այդ թվում՝ աղքատ և ծայրահեղ աղքատ բնակչության կյանքը վատացել է առնվազն 21 տոկոսով․ մեկ ընտանիքի նպաստի միջին ամսական չափն ավելացել է 6,4 տոկոսով, իսկ նույնիսկ մեկ անձի հաշվով նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքն է աճել 27,5 տոկոսով»:
Rate this item
(0 votes)

Latest from ArmNews